13.11.2020|
01:42
Երբ տուն վերադարձա, Սասունիկին հարցրի, թե ով է ճամփաբաժանում կանգնած ծերունու ակնարկած Ջաբին։ Նա ժպտաց ու հեռախոսահամար հավաքեց։ Այդ տարիներին Շուշիում հեռախոսակապը գործում էր անթերի։ Իրեն բնորոշ անմիջականությամբ, շուշվա բարբառով Սասունիկը ջերմ զրույցի բռնվեց հեռախոսի այն ծայրում գտնվող կնոջ հետ, որը Ջաբիի կինն էր։